Դիմորդ 2019


23.09.2019 00:09

Փորձագիտական խումբն ավարտեց աշխատանքները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Փորձագիտական խումբն ավարտեց աշխատանքները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Սեպտեմբերի 16-20-ը աշխատանքային այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից կազմված փորձագիտական խումբը։ Փորձագետները մի շարք հանդիպումներ ունեցան Կրթահամալիրի ղեկավար, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի, ուսանողների, գործատուի ներկայացուցչի և որակի ապահովման կառույցի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների նպատակն էր՝ ՈԱԱԿ ներկայացված ինքնավերլուծության փաստերի հավաստիությունը գնահատելը, ինչպես նաև վեր հանել այն առավելություններն ու լավագույն փորձը, առկա խնդիրները, որոնք կան Կրթահամալիրում և այդ ամենի հանրագումարում տալ խորհրդատվություն: Փորձագիտական խումբն աշխատանքներն ամփոփեց, հաշվետու հանդիպում ունեցավ Կրթահամալիրի ղեկավար անձնակազմի հետ՝ ներկայացրեց իրականացված աշխատանքները, բարելավման միտումներն ու ուղիները:

Փորձագիտական խումբը սահմանված ժամկետներում Կրթահամալիրին կտրամադրի համապատասխան զեկույց, որի խորհրդատվություններից ելնելով՝ կկազմվի հետագա բարելավման պլան: