Դիմորդ 2019


30.09.2019 00:09

Դասախոսը ոստիկանության պետի տեղակալն է

Դասախոսը ոստիկանության պետի տեղակալն է

2019 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման օպերատիվ ծառայողների մոտ դասախոսությամբ հանդես եկավ  ՀՀ ոստի­կան­ութ­­յան պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Հ.Քոչարյանը «Հետաքննությունը ոստիկանությունում» դասընթացի շրջանակներում  ներկայացրեց «Դեպքի վայրի զննության տակտիկայի հիմնադրույթները» թեման, որի ընթացքում վերլուծվեցին դեպքի վայրի զննության ընդհանուր խնդիրները, հիմքերը, տեսակները, փուլերը և առանձնահատ­կությունները: Պարոն Քոչարյանն անդրադարձավ նաև  «Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 4-ի N 1106-Ն որոշմանը:

Դասախոսության ընթացքում օգտագործվեցին դիդակտիկ նյութեր: