Դիմորդ 2019


30.09.2019 00:09

Միջազգային առցանց կոնֆերանս կրթահամալիրում

Միջազգային առցանց կոնֆերանս կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի միջև համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 30-ին իրականացվեց տեսակոնֆերանս։ Առցանց կոնֆերանսը  վարում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը և ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ. Բավսունը։ Տ․Եսայանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ նման ձևաչափով հանդիպում Կրթահամալիրն իրականացնում  է առաջին անգամ։ Տեսակոնֆերանսի թեման էր «Անչափահասների իրավունքների պաշտպանություն. քրեաիրավական և քրեաբանական ասպեկտներ»։ Կոնֆերանսի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը՝ «Անչափահասների դեմ ուղղված սեռական բնույթի հանցագործությունների քրեաիրավական բնութագիրը» թեմայով, կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Սահակյանը՝ «Պրոֆիլակտիկ աշխատանքներ անչափահաս իրավախախտների հետ» խորագրով, ինչպես նաև ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի քրեաբանության, հոգեբանության և մանկավարժության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների դոցենտ, պրոֆեսոր, ոստիկանության գնդապետ Վասիլի Բաբուրինը՝ «Անչափահասների վիկտիմոլոգիական անվտանգության ապահովում» թեմայով։ Կոնֆերանսը եզրափակեց ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ  Յուրի Վլասովը՝ «Անչափահասների քրեաիրավական պաշտպանությունն անօրինական միգրացիայի դեպքում» զեկույցով։

Զեկուցողներին տրվեցին հարցեր, որոնց շուրջ ծավալվեցին մասնագիտական, հետաքրքիր քննարկումներ։

Միջոցառաման ավարտին Տ. Եսայանը շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի մասնակիցներին հետաքրքիր և արդյունավետ միջոցառում կազմակերպելու համար՝  հույս հայտնելով, որ   առցանց  հարթակում հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։