Դիմորդ 2019


29.08.2019 00:08

Քոլեջի դիմորդների ընդունելությունն ավարտվեց

Քոլեջի դիմորդների ընդունելությունն ավարտվեց

2019 թվականի օգոստոսի 26-ից 29-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի դիմորդները հանձնեցին ընդունելության քննությունները՝ հայոց լեզվի իմացության, մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության գնահատման նպատակով։

ՀՀ ոստիկանության  կրթահամալիրի  քոլեջի  2019-2020 թվականների ուսումնական տարվա ընդունող  հանձնաժողովը,  ամփոփելով արդյունքները, որոշեց ընդունված համարել 35 դիմորդի:

Շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին, ցանկանում ենք, որ սիրով, պատվով և եռանդով ձեռք բերեք այն բոլոր գիտելիքները, հմտությունները, որոնք հնարավորություն կտան վստահորեն քայլել մասնագիտական, ծառայողական կյանքի ճանապարհով: