Դիմորդ 2019


23.10.2019 00:10

Կրթահամալիրի թիմի հաջող ելույթը սամբոյի առաջնությունում

Կրթահամալիրի թիմի հաջող ելույթը սամբոյի առաջնությունում

Հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ոստիկանության մարզական միջոցառումների պլանի համաձայն «Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցավ սամբո ըմբշամարտի առաջնություն։

Մասնակցում էին ոստիկանության 8 ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական թիմերը։

Անհատական անզիջում պայքարի արդյունքում 90 կգ քաշային կարգում առաջին տեղում էր ակադեմիայի առաջին կուրսի սովորող, ոստիկանության լեյտենանտ Գարիկ Ազիզյանը, իսկ իրենց  քաշային կարգում 2-րդ տեղը գրավեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առաջին կուրսի սովորողներ՝ ոստիկանության կրտսեր սերժանտ Նշան Գաբրիելյանը, ոստիկանության սերժանտ Դավիթ Մարդանյանը, ոստիկանության կրտսեր սերժանտ Վարդան Եդիգարովը, քոլեջի առաջին կուրսի սովորողներ՝ ոստիկանության սերժանտ Աղվան Մաթևոսյանը և ոստիկանության ավագ սերժանտ Մհեր Առաքելյանը, քոլեջի երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության ենթասպա Վիլեն Մարգարյանը։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը թիմային հաշվարկում գրավեց երկրորդ  հորիզոնականը։ Թիմի մարզիչն էր քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սարսորովը, իսկ ներկայացուցիչը՝ ոստիկանության փոխգնդապետ Է. Պողոսյանը։

Միջոցառման ավարտին հաղթողներին պարգևատրեց ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը։
Առաջնության հաղթողները պարգևատրվեցին առաջին կարգի դիպլոմով, դրամական մրցանակով և հուշանվերով։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնվեցին դիպլոմներ։