Դիմորդ 2019


03.10.2019 00:10

Սովորողների համար նոր բարեկարգված, սպորտային միջավայր

Սովորողների համար նոր բարեկարգված, սպորտային միջավայր

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը,  կարևորելով ֆիզիկական պատրատականությունը, սովորողների և ծառայողների համար համապատասխան պայմաններ ստեղծելու գործում ջանք չի խնայում, որպեսզի սպորտային մշակույթն էլ ավելի ժամանակակից դարձնի։

2019թ․ պլանավորված սպորտային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնովին վերանորոգվեց խաղային  մարզադահլիճը, հիմնանորոգվեցին սանհանգույցները, տեղադրվեցին լոգախցիկներ, ինչպես նաև  բարենպաստ պայմաններ ստեղծվեցին մարզումներն ու սպորտային խաղերն էլ ավելի համապատասխան պայմաններում կազմակերպելու համար։

Նոր մարզադահլիճը Կրթահամալիրի սովորողների դատին հանձնվեց հոկտեմբերի 3-ին ֆիզիկական պատրաստականության հերթական դասընթացի ժամանակ՝ մասնագիտական հմտությունների համար այսուհետ ավելի բարձր նշաձող  սահմանելու ակնկալիքով։