Դիմորդ 2019


17.06.2019 00:06

Անցկացվեց ուսանողական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ նիստը

Անցկացվեց ուսանողական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ նիստը

2019 թվականի հունիսի 17-ին տեղի ունեցավ ուսանողական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ նիստը: Նիստն անցկացվեց ուսանողական խորհրդի նախագահի, հանձնաժողովների պատասխանատուների և ուսանողական խորհրդում կրթահամալիրի պետի ներկայացուցիչ, ոստիկանության կապիտան Դավիթ Օհանյանի մասնակցությամբ: 

Բացման խոսքով հանդես եկավ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Բադալյանը: Այնուհետև հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրին կիսամյակի ընթացքում իրենց կատարած աշխատանքները, որից հետո Դ. Օհանյանն ամփոփեց ուսումնական կիսամյակը:

Նիստի ընթացքում քննարկվեց նաև 2019 թվականի սեպտեմբերին ուսանողական խորհրդի անդամների համալրման հարցը: