Դիմորդ 2019


16.08.2019 00:08

Հանդիպում ակադեմիայի դիմորդների հետ

Հանդիպում ակադեմիայի դիմորդների հետ

2019թ. օգոստոսի 16-ին տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին:

Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկներ: