Դիմորդ 2019


09.10.2019 00:10

Կրթահամալիրում էին Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի աշակերտները

Կրթահամալիրում էին Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի աշակերտները

2019թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալել էր Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական  դպրոցի 8-րդ դասարանի սաներին` դպրոցի ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ:

Աշակերտներն ականատես եղան կրթահամալիրի սովորողների առավոտյան ստուգատեսին, ներկա գտնվեցին ֆիզիկական պատրաստականության դասին:

Նրանք շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքում և տեսան Սովետական միության հերոսների հուշապատը, Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանների, ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշակոթողները և մատուռը:

Դպրոցականները եղան նաև ոստիկանության պատմության թանգարանում, ծանոթացան ցուցադրված պատմական ֆոնդերին և հայրենասիրական երգ երգեցին:

Այցի ավարտին հյուրերը վստահություն հայտնեցին, որ ապագայում նրանցից ոմանք կհամալրեն կրթահամալիրի սովորողների շարքերը: