Դիմորդ 2019


05.08.2019 00:08

Տեղի ունեցավ Կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա ընդունելությունը

Տեղի ունեցավ Կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա ընդունելությունը

2019թ. օգոստոսի 05-ին՝ ժամը 10:00-ին, տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա ոստիկանության ծառայող դիմորդների ընդունելության հարցազրույցը:  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման համար նախատեսված 10 տեղերի համար դիմել էին 12 դիմորդ ոստիկանության ծառայողներ: Ընդունելության հարցազրույցի վերջնական արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրա ընդունվեցին առավել բարձր ցուցանիշներով 5 դիմորդ ոստիկանության  ծառայող: