Դիմորդ 2019


04.07.2019 00:07

Ավարտվեց ակադեմիայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

Ավարտվեց ակադեմիայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

2019 թվականի հուլիսի 4-ին ավարտվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը, որն սկսվել էր հունիսի 17-ին:

Ամփոփիչ ատեստավորման ընթացքում ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման շրջանավարտները քննություններ հանձնեցին «ՀՀ քրեական իրավունք» և «ՀՀ քրեական դատավարության իրավունք» առարկաներից, իսկ անվճար ուսուցման և հեռակա ուսուցման շրջանավարտները՝ նաև «ՀՀ վարչական իրավունք և ոստիկանության վարչական գործունեություն» առարկայից: Ամփոփիչ ատեստավորման շրջանակներում իրականացվեց նաև նախորդ ուսումնական տարվա շրջանավարտների վերաատեստավորումը: