Դիմորդ 2019


01.11.2019 00:11

Կրթահամալիրի սովորողները որպես կամավոր դոնոր

Կրթահամալիրի սովորողները որպես կամավոր դոնոր

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ Մարտիրոս Մուրադյանի գլխավորությամբ Կրթահամալիրի սովորողներն այցելեցին Ռ․Օ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Սովորողները սեփական նախաձեռնությամբ արյուն հանձնեցին՝ այս քայլով ընդգծելով յուրաքանչյուր իրավիճակում օգնության հասնելու պատրաստակամությունը։

Սակայն արյան դոնոր դառնալու համար միայն ցանկությունը բավարար չէ։ Նախ՝ կրթահամալիրի սովորողները լրացրին առողջական ընդհանուր վիճակի մասին հատուկ հարցաշար, ապա՝ բուժզննում անցան թերապևտի մոտ, որից հետո միայն բժիշկների համաձայնությամբ կամավորներն անցան արյունատվության սենյակ։

Բաժանմունքի վարիչի հետ զրույցում Կրթահամալիրի սովորողները վստահեցրին, որ արյան հանձնման գործընթացը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում բարի ավանդույթ կդառնա և շարունակական բնույթ կկրի։