Դիմորդ 2020


06.02.2020 00:02

Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի պատվիրակության հետ քննարկվեցին համագործակցության զարգացման հետագա ծրագրերը

Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի պատվիրակության հետ քննարկվեցին համագործակցության զարգացման հետագա ծրագրերը

Փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ «Շտեֆան չել Մարե» ակադեմիայի պատվիրակությունը՝ ուսումնական աշխատանքների գծով առաջին պրոռեկտոր, ոստիկանության գնդապետ Յուրի Օդաժիուի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ներկա էին նաև Վիկտորյա Ժիտարը, Ռուսնակ Կոնստանտինը, Իոն Կորչմարը և Վրաբի Կոռնելիյը։

Հանդիպումը խորհրդանշական էր, քանի որ Մոլդովայի ոստիկանության ակադեմիայի հետ Կրթահամալիրը դեռևս 2018 թվականին hամագործակցության արձանագրություն էր կնքել, սակայն առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ միայն 2020 թվականին, ինչը միտված էր համագործակցության հետագա քայլերի նախանշմանը։

Հյուրերին ընդունեց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ․Գևորգյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Դավթյանը։

Կրթահամալիրի պետը հյուրերին ներկայացրեց Կրթահամալիրի կառուցվածքը, ուսումնական ծրագրերը և զարգացման տեսլականը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին համագործակցության զարգացման հետագա քայլերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Այնուհետև հյուրերի համար շրջայց կազմակերպվեց Կրթահամալիրի տարածքով, նրանք ծանոթացան մասնագիտացված լսարաններին, գործող սիմուլյացիոն սենյակներին, ֆիզիկական պատրաստականության դահլիճներին, ինչպես նաև այցելեցին  ՀՀ ոստիկանության պատմության թանգարան։