Դիմորդ 2019


01.11.2019 00:11

Մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ դիմորդների ընդունելությունն ավարտվեց

Մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ դիմորդների ընդունելությունն ավարտվեց

Հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա անվճար և վճարովի ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների ընդունելության հարցազրույցը, որին մասնակցում էին  ոստիկանության 19 ծառայող և  6 քաղաքացի դիմորդ:

Հարցազրույցի ընթացքում նրանց տրվեցին ընդհանուր զարգացվածության և մասնագիտական գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ հարցեր:

Ընդունելության հանձնաժողովի որոշման արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրա ընդունվեց 11 դիմորդ: