Դիմորդ 2020


07.03.2020 00:03

Շնորհավո՛ր Մարտի 8, սիրելի՛ կանայք և աղջիկներ

Շնորհավո՛ր Մարտի 8, սիրելի՛ կանայք և աղջիկներ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը շնորհավորում է ձեզ միջազգային տոնի կապակցությամբ՝ ցանկանալով անսահման սեր, առողջություն և խաղաղություն: Այս տարի նույնպես Կրթահամալիրի ղեկավարությունը և քոլեջի լեզուների ամբիոնը շնորհավորական բացիկներ են ուղարկել իրավագիտության ֆակուլտետի ժամկետային զինծառայության մեկնած զինվորների մայրերին՝ ցանկանալով նրանց համբերություն, իսկ որդիներին՝ բարի ծառայություն և բարի վերադարձ:

Անհիշելի ժամանակներից հայ կինը եղել և մնում է ընտանեկան ջերմության և ավանդույթների իրական պահապանը: Եվ բնավ էլ զարմանալի չէ, որ հայ մայրն իր մեծ ավանդն ունի նաև ուժային կառույցներում և հայրենիքը պաշտպանելու մեծագույն գործում:

 Գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը ևս մեկ անգամ սրտանց և ջերմորեն շնորհավորում է կանանց, աղջիկներին, մայրերին և քույրերին: