Դիմորդ 2019


30.10.2019 00:10

Կրթահամալիրում էին Արտաշատի ավագ դպրոցի աշակերտները

Կրթահամալիրում էին Արտաշատի ավագ դպրոցի աշակերտները

2019թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալել էր Արտաշատի ավագ դպրոցի 12-րդ դասարանի սաներին` դպրոցի ուսուցիչների և ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Զ. Եղիազարյանի ուղեկցությամբ:

Աշակերտներն ականատես եղան կրթահամալիրի սովորողների առավոտյան ստուգատեսին, ներկա գտնվեցին ֆիզիկական պատրաստականության դասին, այցելեցին հրաձգարան։ Կրիմինալիստիկայի լսարանում նրանք ծանոթացան հատուկ տեխնիկական միջոցներին և երկկոմպոզիցիոն պատկերներ կազմելու համար նախատեսված «ֆոտոռոբոտ» ծրագրին:

Հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքում, տեսան Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանների, ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշակոթողները և մատուռը:

Դպրոցականները  եղան նաև ոստիկանության պատմության թանգարանում, ծանոթացան ցուցադրված պատմական ֆոնդերին: