Դիմորդ 2019


27.12.2019 00:12

Հավաստագրերի հանձնման արարողություն Կրթահամալիրում

Հավաստագրերի հանձնման արարողություն Կրթահամալիրում

Դեկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում ուսուցում ստացած 11 սովորողների հավաստագրերի հանձնման արարողությունը: 

Հավաստագրերը հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը: Իր խոսքում Մ.Բաբայանն ընդգծեց իրավաբանական կլինիկայի գործունեության նշանակությունը՝ նշելով, որ այն շատ լավ հնարավորություն է թիմային աշխատանքի հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև իրավաբանին անհրաժեշտ մի շարք կարողություններ զարգացնելու համար:    

Քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու աշխատանքներն իրավաբանական կլինիկայում կվերսկսվեն 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի սկզբում: