Դիմորդ 2019


26.06.2019 00:06

Քննարկումներ եվրոպացի փորձագետների հետ

Քննարկումներ եվրոպացի փորձագետների հետ

2019թ. հունիսի 26-ին Նորվեգիայի Երեխաների զարգացման միջազգային ծրագրի ներկայացուցիչ, կովկասյան տարածաշրջանային նախկին տնօրեն Մերեթե Քվերնրոեդը և Ժնևի Ոչ բռնությանը հիմնադրամի ներկայացուցիչներ Աննա Համբարձումյանը հյուրընկալվել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

Տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանի հետ, որին մասնակցում էին կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանն ու միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը:

Հանդիպման ընթացքում Մ. Քվերնրոեդը և Ա. Համբարձումյանը ներկայացրին երկու կրթական ծրագիր՝ անչափահասների շրջանում տարբեր տեսակի բռնությունների և դրանցից բխող արատավոր երևույթների կանխման վերաբերյալ:

Այնուհետև ծավալված քննարկման ընթացքում կողմերը շոշափեցին ծրագրերի իրականացման առանձնահատկությունները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: