Դիմորդ 2019


28.10.2019 00:10

Հայտնի են հեռակա ուսուցման ֆակուլտետի ընդունելության արդյունքները

Հայտնի են հեռակա ուսուցման ֆակուլտետի ընդունելության արդյունքները

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով դիմել էր ոստիկանության  123 ծառայող, որից 66-ը` միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ, 57-ը՝ բարձրագույն:

2019 թվականի հոկտեմբերի 17-ին և 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ բարձրագույն կրթության դիմորդների հարցազրույցը, որի ընթացքում նրանց տրվեցին մասնագիտական գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաև ընդհանուր զարգացվածության վերաբերյալ հարցեր:

Միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ դիմորդների համար անդրանիկ քննությունը կայացավ հոկտեմբերի 21-ին Հայոց լեզու առարկայից: Մայրենի լեզվի քննության արդյունքներն ամփոփելուց հետո հոկտեմբերի 23-ին դրական գնահատական ստացած 17 դիմորդ մասնակցեց Հայոց պատմություն առարկայի թեստավորմանը: Նրանցից 16-ը, որոնք պատվով հաղթահարեցին այդ փորձությունը, հոկտեմբերի 25-ին և 26-ին մասնակցեցին ֆիզիկական պատրաստականության քննություններին: Չորս դիմորդ ձախողվեց՝ չկարողանալով հաղթահարել նախատեսված նորմատիվները:

         Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետ բակալավրի կրթական ծրագրով ընդունվեց ոստիկանության 35 ծառայող, այդ թվում.

23-ը՝ բարձրագույն կրթությամբ,

12-ը՝ միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական կրթությամբ:

Լիահույս ենք, որ ապագա իրավագետները բարձր կպահեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անունը։ Մաղթում ենք հաջողություն: