Դիմորդ 2019


11.11.2019 00:11

Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում

Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում

     2019 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ  ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2019-2020 ուստարվա երկրորդ նիստը, որն անցկացվեց կլոր սեղան-քննարկման ձևաչափով:

       Նիստին ներկա էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական բաժնի ներկայացուցիչը և  ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի սովորողները: Գիտական խմբակի նիստի թեման էր «Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում»:

       Նիստը բացեց և ինստիտուտի կարևորության վերաբերյալ դիտարկումներով հանդես եկավ քրեական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Գեղեցիկ Վարդանյանը: Ընդգծվեց ներկայացուցչության դերն ու նշանակությունը ներպետական իրավական համակարգում՝ շեշտադրում կատարելով ոլորտում առկա օրենսդրական խնդիրների վրա:

  Այնուհետև «Ներկայացուցչության հասկացությունը քաղաքացիական դատավարությունում» զեկույցով հանդես եկավ գիտական խմբակի անդամ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի սովորող Վ.Մարգարյանը, և «Ներկայացուցչության տեսակները քաղաքացիական դատավարությունում» խորագրով զեկույց ներկայացրեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի սովորող Ա. Մուխայելյանը:

       Գիտական նյութերի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զե­կու­ցող­նե­րին ուղղեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, կազմա­կերպ­վեց մտքերի փոխանակում և միջոցառման արդյունքների քննարկում: