Դիմորդ 2019


26.07.2019 00:07

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն կրթահամալիրում

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն կրթահամալիրում

Հանդիսավոր քայլերթ, զինվորական ողջույն և սրտատրոփ սպասող շրջանավարտներ։

  2019թ. հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա ուսուցման բակալավրիատի 2018-2019 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Նա շնորհավորական ուղերձ հղեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման բակալավրիատի 2018-2019 ուստարվա շրջանավարտներին, ապա՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանի հետ հանդիսավոր պայմաններում հանձնեց դիպլոմները։  Կարմիր դիպլոմի արժանացավ երկու շրջանավարտ։

Տոնական տրամադրությունը տեղափոխվեց կրթահամալիրի ակումբ, որտեղ տեղի ունեցավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման բակալավրիատի 2018-2019 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Ողջունելով ներկաներին՝ կրթահամալիրի պետը շնորհավորեց նորընծա իրավագետներին և բարի երթ մաղթեց նրանց հետագա բոլոր նկրտումներում: Միջոցառման ավարտին 2018-2019 ուստարվա շրջանավարտների անունից շնորհակալական խոսք հղեց Անահիտ Բադալյանը:

Կարմիր դիպլոմի արժանացավ յոթ շրջանավարտ։ 

Այսօրվանից Կրթահամալիրի շրջանավարտների համար կյանքի մի նոր ուղի է սկսվում։ Ուսումնառության չորս տարիների ընթացքում նրանք սովորեցին դառնալ գիտելիքներով հարուստ մասնագետներ, իսկ ձեռք բերած հմտությունները կկիրառեն արդեն իրենց աշխատանքում։ Բարի երթ, սիրելի՛ շջանավարտներ։