Դիմորդ 2019


01.11.2019 00:11

Գիտական խմբակ «Հաշտարարությունը և արբիտրաժը որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ» թեմայով

Գիտական խմբակ «Հաշտարարությունը և արբիտրաժը որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ» թեմայով

Հոկտեմբերի 30-ին կլոր սեղան քննարկում ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ա­կադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2019-2020 ուստարվա անդրանիկ նիստը։

Գիտական խմբակին ներկա էին քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական բաժնի ներկայացուցիչն  ու ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողները:

Միջոցառման թեման էր՝ Հաշտարարությունն և արբիտրաժը որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ:

Ողջունելով ներկաներին՝ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Լուսինե Թասալյանը խոսեց ինստիտուտի կարևորության մասին։

Այնուհետև «Հաշտարարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Հաշտարարության ընթացակարգային սկզբունքները» և «Արբիտրաժային համաձայնությունը՝ որպես վեճի լուծման այլընտրանքային կարգ» թեմաներով զեկույցներ ներկայացրին իրավագիտության ֆակուլտետի սովորողներ Ա. Հակոբյանը, Ն. Մկրտչյանը և Տ. Խեչումյանը։

Նիստն՝ ավարտվեց ակտիվ քննարկումով ու հետաքրքիր հարց ու պատասխանով։