Դիմորդ 2020


02.03.2020 00:03

ՀՀ ոստիկանության Կրթահամալիրում բարեփոխումներն ամենուրեք են

ՀՀ ոստիկանության Կրթահամալիրում  բարեփոխումներն ամենուրեք են

Բազմիցս տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հիմնական շեշտը դրվելու է կրթական գործընթացների արդիականացման վրա։ Սակայն Կրթահամալիրում բարեփոխումները չեն սահմանափակվում միայն կրթական ծրագրերով և դասավանդման մեթոդներով։ Կրթահամալիրում արդեն իսկ գործող վերանորոգված մարզադահլիճներին այսօր ավելացավ ևս մեկ ձեռքբերում։ Այսուհետ կրթահամալիրի անձնակազմի համար գործելու են նոր Գազել Նեքսթ մակնիշի երկու  ավտոբուս։ Նշված տրանսպորտային միջոցների շահագործումն ուղղված է ոչ միայն անձնակազմի տեղաշարժի հարմարավետությանն ու ապահովությանը, այլև նպատակ է հետապնդում թեթևացնելու Երևանի ծանրաբեռնված երթևեկությունը և կայանատեղիները։ Ավտոբուսները շարժվելու են նախապես հաշվարկված երկու երթուղով՝ հնարավորինս մեծ քանակությամբ աշխատակիցների սպասարկելու համար։