Դիմորդ 2020


16.01.2020 00:01

Բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվեցին կրթահամալիրի մի խումբ աշխատակիցներ

Բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվեցին կրթահամալիրի մի խումբ աշխատակիցներ

2020թ․ հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն ընդլայնված կազմով՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ։ Այն վերաբերում էր կրթահամալիրի հավատարմագրման գործընթացը բարեհաջող անցնելուն։

Բացման խոսքով ելույթ ունեցավ կրթահամալիրի պետը՝ շնորհակալություն հայտնելով հավատարմագրման գործընթացում ակտիվ մասնակցած աշխատակիցներին։ Նա նաև ընդգծեց, որ սա բոլորիս ձեռքբերումն էր և իրականացված թիմային արդյունավետ աշխատանքի արգասիքը։

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի 27.12.2019թ․թիվ 4006-Ա հրամանի համաձայն՝ կրթահամալիրի 11 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։ Հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնեց  կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ ծառայողներին էլ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով հայտարարվեց «Շնորհակալություն»։