Դիմորդ 2019


20.09.2019 00:09

Կրթահամալիրում էին Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչները

Կրթահամալիրում էին Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչները

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչներ՝ Բալուխին Միխայել Անատոլևիչը և Զախարենկո Ալեքսեյ Վլադիմիրովիչը։

Հյուրերին դիմավորեց  և ողջունեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը։ Կրթահամալիրի պետը հանդիպման ընթացքում  առաջին հերթին ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում իրականացվող ուսումնական գործընթացները, ինչպես նաև ապագայի ծրագրերը։

Այցը շարունակվեց կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանի աշխատասենյակում, որին  ներկա էր նաև  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ.Դավթյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ-ում և Բելառուսի Հանրապետությունում ոստիկանական կրթության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման միտումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Քննարկման առարկա դարձավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Բելառուսի ՆԳՆ ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը։