Դիմորդ 2019


07.10.2019 00:10

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկան հայտարարում է ընդունելություն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկան հայտարարում է ընդունելություն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 3-րդ կուրսի վճարովի և անվճար ուսուցման հարգելի՛ սովորողներ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկան հայտարարում է հերթական ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական ուղղություններով:

Կլինիկայի շրջանակներում ուսուցումը հաջողությամբ ավարտելուց հետո ձեզ կտրվի հավաստագիր, և դուք հնարավորություն կունենաք կիրառելու ձեր ստացած տեսական գիտելիքները պրակտիկայում՝ կամավորության սկզբունքով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալով իրավաբանական կլինիկա դիմած քաղաքացիներին:

Հայտերը կարող եք ներկայացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը: Մանրամասների համար դիմել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի տնօրեն, ոստիկանության մայոր Լալա Գրիգորյանին: