Դիմորդ 2020


20.12.2019 00:12

Գիտական խորհրդի եզրափակիչ նիստը

Գիտական խորհրդի եզրափակիչ նիստը

2019 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի 11-րդ նիստը:

Նիստի սկզբում Մ. Բաբայանը  շնորհավորեց խորհրդի անդամներին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետական ինտիտուցիոնալ հավատարմագրման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց բոլորին այս գործընթացը պատվով և սրտացավորեն իրականացնելու համար. «Սա կարևոր ձեռքբերում է մեր բուհի և ամբողջ ոստիկանության համար։ Այն կրկին ապացուցում է բոլորիս անշեղորեն առաջընթացի մղումները բանիմաց իրավաբանների, ոստիկանների պատրաստման գործում»։

Այնուհետև կայացավ օրակարգի հարցերի քննարկում, որի արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի հանրակացարանի գործունեության կարգը։ Փոփոխություններ, լրացումներ կատարվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքների նորմավորման և կազմակերպման և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ոսումնական կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում:

Հանդիպման ընթացքում ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի նորանշանակ տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռուսլան Ռաֆիկի Մարանդյանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։ Ռուսլան Մարանդյանը, լինելով Կրթահամալիրի լավագույն շրջանավարտներից, դեռ ուսանողական տարիներին աչքի է ընկել  իր գիտելիքներով և ավելիին հասնելու ձգտումով, իսկ սա լավագույն օրինակն է Կրթահամալիրի սովորողների համար ևս մեկ անգամ համոզվելու, որ չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքներով զինված մարդն անպարտելի է։