Նորություններ

Վերադառնալ
13.11.2018

Ավագ դպրոցի սաների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Ավագ դպրոցի սաների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալել էր Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի սաներին: Դպրոցականներն այցելեցին կրթահամալիրի մարզասրահ, ակումբ, հրաձգարան, ականատես եղան, թե ինչպես է կրթահամալիրում անցկացվում կրակային պատրաստականության դասը, մոմեր վառեցին Սբ. Վարդանի մատուռում, այնուհետև այցելեցին «ՀՀ ոստիկանության պատմության»  թանգարան: Թանգարանի առաջատար մանագետ Դ. Հովսեփյանը ներկայացրեց ոստիկանության և կրթահամալիրի պատմությունը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վաչության ուսումնական  գործընթացի  կազմակերպման և  վերահսկման  բաժնի  պետի տեղակալ, ոստիկանության   մայոր Տ. Թևոսյանը,  դպրոցականների հետ շրջելով տարածքում, ծանոթացրեց կրթահամալիրում տեղակայված Պ. Սևակի, Ե. Չարենցի, ինչպես նաև Ա. Հեքիմյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, պատմեց նրանց գրական և երաժշտական գործունեության մասին:

Այցելության ավարտին Տ. Թևոսյանը պատասխանեց դպրոցականների հարցերին,  ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր ընդունվելու կարգն ու պայմանները՝ հույս հայտնելով, որ ապագայում նրանց մի մասը կհամալրի կրթահամալիրի սովորողների շարքերը: