Օգտակար հղումներ
02.08.2019 00:08
Հանդիպում դիմորդների հետ

2019թ. օգոստոսի 02-ին տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության քննությունների կարգին ու պայմաններին:
Մ. Բաբայանը միաժամանակ հայտնեց, որ այս տարի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վճարովի ուսուցմամբ սովորելու ցանկություն է հայտնել 67 դիմորդ՝ նախորդ տարվա 46-ի փոխարեն: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 46 տոկոսով (21 անձ) աճել է կրթահամալիրի վճարովի ուսուցման դիմորդների քանակը, ինչը վկայում է անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության հեղինակության աճի դրական դինամիկայի և կրթության որակի բարձրացման ճանապարհով դրա պահանջարկի ավելացման ուղղությամբ կրթահամալիրի հետևողական աշխատանքների արդյունավետության մասին։
Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ: