Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

,,26,,         12           2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11203391

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՀՐԱՄԱՆ

 

10 դեկտեմբերի 2003 թվականի N 11-Ն

 

"ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

"Ոստիկանությունում ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հունվարի 16-ի "Ոստիկանության ծառայողի եւ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին" թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի:

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել "Ոստիկանության ծառայողի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման ծախսերի փոխհատուցման չափը"` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել որ, ոստիկանության ծառայողի եւ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`

2.1 Օտարերկրյա պետությունում սովորողների եւ վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչությունում` փաստացի ծախսերի մասին ֆինանսաբյուջետային վարչության եւ տնտեսական վարչության տեղեկանքների հիման վրա:

(2.1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

2.2 Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը եւ վերապատրաստում (որակավորում) անցնող ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` ուսումնական հաստատությունում եւ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն:

(2.2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

2.3 Ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների եւ վերապատրաստման (որակավորման) եւ ոստիկանությունում պաշտոնի նշանակման թեկնածուների ուսումնական փորձաշրջանի ծախսերի հաշվառումը` թեկնածուին կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ստորաբաժանման կադրային ապարատում:

2.4, 2.2 եւ 2.3 կետերում նշված` ուսուցում վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողների ծախսերի հաշվառումն իրականացվում է ուսումնական հաստատության տեղեկանքի հիման վրա:

3. Հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն եւ կցվում է ծառայողի անձնական գործին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական վարչությունների, կրթահամալիրի պետերին`

- ապահովել ՀՀ կառավարության 16.11.2003թ. թիվ 111-Ն որոշմամբ հաստատված կարգի եւ սույն հրամանի պահանջների կատարումը:

- հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Օսիկյանին:

(3-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

 

Համաձայնեցված է                              Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների եւ էկոնոմիկայի              ՀՀ ոստիկանության պետի

նախարարության հետ                      2003 թ. "10" դեկտեմբերի

"18" դեկտեմբերի 2003 թ.                թիվ 11-Ն հրամանի

4/4-3-14-12543 գրությամբ

 

 

 

"ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ,

ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափերն են`

1.1 մեկ օրվա համար

ա) զորանոցային պայմաններում` 1.7 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

բ) ոչ զորանոցային պայմաններում` 0.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

1.2. 1.1 կետում նշված ծախսերին ավելացվում են`

ա) հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը, ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա "Ոստիկանությունում ծառայության մասին" ՀՀ օրենքի 16 հոդվածի 1-ին մասի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման, 55 հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ոսուցում.

բ) վճարված կրթաթոշակի (նպաստի), դրամական բավարարման ծախսերը.

գ) գործուղման ծախսերը.

(1.2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

2. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը` եւ 1.2. կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:

Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:

3. Ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում կամ ուսումնական փորձաշրջան անցնող թեկնածուները պետության կատարած ծախսերը փոխհատուցում են 1-ին կետով սահմանված չափերով:

(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)

 

Հավելված N 2

ՀՀ ոստիկանության պետի

2003թ. 10 դեկտեմբերի

թիվ 11-Ն հրամանի

 

ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓԻ.

 

Սկսված է "___" ______ 200__ թ.    ավարտված է "___" ______ 200__ թ.

 

 .__________________________________________________________________________

 |N|Տարին|Ուսման |Ազգանուն,|Ոստիկա-|ՈՒսման  |ՈՒսման  |Փաստացի  |Գումարը    |

 | |     |ձեւը   |անուն,   |նության|սկիզբ,  |ավարտ,  |ուսումնա-|ըստ        |

 | |     |հանրա- |հայրանուն|կոչում |ամսաթիվ,|ամսաթիվ,|ռությունը|փոխհատուց- |

 | |     |կացարա-|         |       |ամիս,   |ամիս,   |_________|ման ենթակա |

 | |     |յին եւ |         |       |տարի    |տարի    |ամիս|օր  |օրական     |

 | |     |ոչ հան-|         |       |        |        |    |    |չափերի եւ  |

 | |     |րակացա-|         |       |        |        |    |    |պայմանագրա-|

 | |     |րային  |         |       |        |        |    |    |յին գումարի|

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 | | 1   |  2    |   3     |       | 4      | 5      |  6 | 7  |     8     |

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 |_|_____|_______|_________|_______|________|________|____|____|___________|

 .__________________________________________________________________________

 

 

 

_________________________________________________.

| Հատկացված  |Վճարված    |Գործուղման|Ընդամենը    |

| հանդերձանքի|կրթաթոշակը |ծախսերը   |փոխհատուցման|

| փաստացի    |եւ դրամական|          |ենթակա      |

| արժեքը     |բավարարումը|          |գումարը     |

|____________|___________|__________|____________|

|   9        |     10    |    11    |    12      |

|____________|___________|__________|____________|

|____________|___________|__________|____________|

|____________|___________|__________|____________|

|____________|___________|__________|____________|

|____________|___________|__________|____________|

|____________|___________|__________|____________|

|____________|___________|__________|____________|

|____________|___________|__________|____________|

_________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն հրաման)


«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 նոյեմբերի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11217436

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

 

 

 

1 նոյեմբերի 2017 թ. 
ք. Երևան

Թիվ 6-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափի մասին» N 11-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սահմանել, որ ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`

1) օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում՝ տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող համապատասխան ստորաբաժանումներ:»,

2) հրամանի 2.1, 2.2, 2.3 և 2.4 կետերն ուժը կորցրած ճանաչել,

3) հրամանի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:»,

4) հրամանի թիվ 1 հավելվածի՝

ա. 1-ին կետում «հաստատություններում» բառը փոխարինել «հաստատությունում» բառով,

բ. 1.1 և 1.2. կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1 Մեկ օրվա համար՝ 6940 ՀՀ դրամ։

1.2. 1.1 կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:»,

գ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

5) հրամանի թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1342-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքած ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պայմանագրերի վրա:

 

 

Ոստիկանության գեներալ-գնդապետ

Վ. Գասպարյան

 

 

 

 

Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2017 թ. նոյեմբերի 1-ի
թիվ 6-Ն հրամանի

 

 

 

 

«Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2003 թվականի դեկտեմբերի 10-ի
թիվ 11-Ն հրամանի

 

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ

 

Սկսված է __ _____ 20 __ թ. ավարտված է __ ______ 20 __ թ.

 

1

2

3

4

5

6

7

Տարի

Ուսումը (կրթական ծրագիրը), ուսման ձևը, վերապատրաստում

Ազգանուն, անուն,
հայրանուն

Փաստացի ուսումնա-ռությունը օրերով

Գումարն ըստ
փոխհա-տուցման ենթակա
օրական չափի

Հատ
կացված հանդեր-ձանքի
փաստացի
արժեքը

Ընդամենը փոխհա-տուցման
ենթակա
գումարը

             
             
             
             
             

 

Ղեկավար` ________________________

Պատասխանատու` ___________________                Կ. Տ.

Ծառայող /սովորող, վերապատրաստվող/ __________________

 

1. Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:»։

 

 

Հանդերձանքի գնացանկ

N

Անվանում

Չ/Մ

Քանակ

Միավորի գինը /ՀՀ դրամ/

1

Գլխարկ(գլխարկ կիսաբրդյա, ամենօրյա)

հատ

1

7500

2

Գլխարկ(գլխարկ ձմեռային, ականջակալներով )

հատ

1

6000

3

Սվիտեր

հատ

1

12000

4

Կոստյում (տարազաբաճկոն – տաբատ՝  կիսաբրդյա, ամենօրյա)

լր-զմ

1

36500

5

Կոստյում (տարազաբաճկոն – կիսաշրջազգեստ՝  կիսաբրդյա, ամենօրյա)

լր-զմ

1

33000

6

Տաբատ (տաբատ՝ կիսաբրդյա)

հատ

1

9500

7

Կոստյում (բաճկոն – տաբատ՝կիսաբամբակյա, կեպիով)

հատ

1

14500

8

Կոստյում (բաճկոն – տաբատ գունաքողարկող, կեպիով)

հատ

1

17000

9

Վերնաշապիկ (վերնաշապիկ ե/թ)

հատ

1

5900

10

Վերնաշապիկ (վերնաշապիկ ե/թ սպիտակ)

հատ

1

5900

11

Վերնաշապիկ (վերնաշապիկ կ/թ)

հատ

1

5600

12

Փողկապ (փողկապ սև)

հատ

1

600

13

Կիսավերարկու

հատ

1

26000

14

Ներքնաշապիկ ( շապիկ կիսաթև )

հատ

1

1000

15

Աստղ(աստղ 20մմ)

հատ

1

60

16

Աստղ(աստղ 13 մմ)

հատ

1

50

17

Կոճակ փոքր

հատ

1

50

18

Ուսադիր (ուսադիր ոստիկանի, կարովի)

զույգ

1

720

19

ՈՒսադիր (վրադիր)

զույգ

1

500

20

Թևքանշան «ոստիկանության կրթահամալիր

հատ

1

600

21

Նշանաքուղ թևքատրեզ կուրսերի

հատ

1

150

22

Նշանաքուղ 10/40

հատ

1

80

23

Նշանաքուղ 20/40

հատ

1

110

 

Կոստյում (անհատական պատվեր, հագուստ)

լր-զմ

1

45000