Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր


25.04.2011թ. Դոնեցկ քաղաքում ստորագրվել է Լուգանսկի է. Ա. Դիդորենկոյի անվան ներքին գործերի պետական  համալսարանի Դոնեցկի  (Ուկրաինա)   իրավաբանական ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիայի միջև գիտական գործունեության և կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության մասին  համաձայնագիր, որի շրջանակներում կիրականացվի գիտական հետազոտությունների պլանների և արդյունքների, նյութերի և հրապարակումների փոխանակումներ` իրավապահ գործունեության ոլորտում գիտամեթոդական բազան կատարելագործելու նպատակով, կանցկացվեն իրավապահ գործունեության արդի հիմնախնդիրներով ընդհանուր գիտական հետազոտություններ, ինչպես նաև համագործակցություն  երկու ուսումնական հաստատություններում դասավանդվող միևնույն կամ միանման առարկաների ուսումնական ձեռնարկների պատրաստման ոլորտում։


18.06.2003թ. Մոսկվա քաղաքում ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կառավարման Ակադեմիայի եւ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Ակադեմիայի փոխգործակցության մասին Արձանագրություն, որի շրջանակներում կիրականացվի բաց ուսումնական պլանների եւ կադրերի պատրաստման ծրագրերի փոխանակումներ, նախապես համաձայնեցված փողադարձ հետաքրքրությքւն ներկայացնող թեմայով համատեղ հետազոտությունների անցկացում, իրավապահ մարմինների գործունեության արդի խնդիրների վերաբերյալ կոնֆերանսների եւ սեմինարների համատեղ կազմակերպում: