Դիմորդ 2017

                      

21.02.2012թ. տեղի է ունեցել  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այցը  ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որի ընթացքում  նա  հանդիպեց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին: Ջոն Հեֆերնը ԱՄՆ  կառավարության անունից  կրթահամալիրին նվիրաբերեց շուրջ 50.000 ԱՄՆ դոլարիին համարժեք համակարգչային տեխնիկա: 


23.05.2012թ.  Ամերիկայի Միացյալ Նահանգների   և  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների միջև  փորձի փոխանակում  և  ուսուցում ապահովող «Իրավապահ կրթության  և  ուսուցման միջազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիր  այցելեցին  ԱՄՆ Ֆեյրֆաքս օկրուգի ոստիկանության աշխատակից Թիմ Ֆիլդսինը և  Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ծրագրային խորհրդատու Լարրի Սոնդերսին:


Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում 2012թ. հոկտեմբերի 1-ից 5-ը Ֆրանսիայի ազգային ոստիկանության ֆիզիկական և սպորտային պատրաստականության կենտրոնի վերապատրաստողներ Ֆիլիպ Հյուբեռը և Հակիմ Համադուշը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացրեցին «Միջամտության մասնագիտական հատուկ գործողություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց:

 


21.06.2012թ. Հոլանդիայի ոստիկանության ներազգային հարաբերությունների և ինովացիայի համակարգող Նիկո Վան Օյկը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության հետ:


 13.06.2012թ. ԵԱՀԿ համագործակցության և  ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների  շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիր է այցելել Միացյալ Թագավորության փորձագետների խումբը:


 

 05.06.2012թ. Չեխիայի Հանրապետության  պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր:


05.06.2012թ. Դանիայի Թագավորության պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր:


2012թ.ապրիլին հոլանդացի ոստիկանության փորձառու մասնագետ,համակարգող՝ Նիկո Վան Օյկը  անցկացրեց  դասընթացներ  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:


30.03.2012թ.ԵԱՀԿ պատվիրակության  այցը   ՀՀ ոստիկանության կրթահամալիր,ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորությամբ: