Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

Տեխնիկական առարկաների ամբիոն

Ամբիոնի խնդիրներն են՝

•Պատշաճ կերպով ուսանողներին սովորեցնել ավտոմոբիլի և մարտական մեքենաների կառուցվածքը,շահագործումը,սպասարկումը,մարտավարությունը քաղաքային և լեռնային պայմաններում, ինչպես նաև հնարավորությունները արգելքների հաղթահարման ժամանակ (ջրային արգելքներ,հակատանկային խրամատներ, հակատանկային ինժեներային կառույցներ),
•  Ծանոթացնել ուսանողներին ոստիկանության սպառազինությունում գտնվող և օպերատիվ-հետախուզական միջոցառումներում օգտագործվող հատուկ ,օպերատիվ և քրեագիտական տեխնիկան ու կապի միջոցները,դրանց դասակարգմանը,կառուցվածքին  և օգտագործմանը,օգտագերծման ժամանակ սահմանափակումներին, ինչպես նաև տեսադիտարկման և նավիգացիոն համակարգերին,
•Սովորողներին տալ գիտելիքներ ոստիկանությունում գործող համակարգչային ծրագրերի և համակարգերի ստեղծման ու կիրառության վերաբերյալ,
•ՈՒսանողներին սովորեցնել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ ֆակուլտատիվ ժամերին նրանց  հետ անցկացնել  ավտոմոբիլի  ու մոտոցիկլետի գործնական վարման դասընթացներ:


Ամբիոնում դասավանդվող առարկաներն են՝ 

1.Մարտական մեքենաներ,
2.Ավտոմոբիլային պատրաստականություն,
3.Ճանապարհային երթևեկության կազմակերպում և անվտանգության ապահովում,
4.Ոստիկանության ինֆորմացիոն-տեխնիկական սպասարկում,
5.Համակարգչից օգտվելու հմտություններ,
6.Համակարգչային օպերատրության հիմունքներ,
7.Համակարգչային գրագիտության հիմունքներ,
8.Հատուկ տեխնիկա և տեղեկատվական անվտանգություն,
9.Հատուկ տեխնիկա,
10. Ավտոմոբիլի և մոտոցիկլետի գործնական վարման դասընթացներ: