Դիմորդ 2017

Մարտական, ֆիզիկական  և հատուկ տակտիկական պատրաստականության 
                                                        ամբիոն

Ամբիոնի խնդիրներն են՝

•Սովորողներին համապատասխանող  ուսուցում  տրամադրել՝
1.Մասնագիտական անհրաժեշտ  կիրառական հմտությունների և շարժողական ունակությունների կատարելագործման վերաբերյալ,
2.Դիմադրության և առանց դիմադրության, ինչպես նաև ոչ մահաբեր ձերբակալության մարտավարության վերաբերյալ թե՛ դիմադրող և թե՛ չդիմադրող՛ կասկածյալների զինազերծման, ձեռնաշղթաներ հագցնելու և խուզարկություն իրականացնելու  մարտավարության վերաբերյալ,
3.Ոստիկանական մահակի և զենքի ճիշտ կիրառման,սառը  զենքերի և հրազենի  օգտագործման ու կիրառման կանխման  և  պաշտպանության  մարտավարության  վերաբերյալ,
4.Կանգնած և պառկած  դիրքերից պաշտպանական գործողությունների ,հարվածները կանխող հնարքների ,տարբեր գցումների ,ձեռքերով և ոտքերով հարվածելու և պաշտպանվելու  մարտավարության վերաբերյալ,
5.Արցունքաբեր նյութերի ցողացրման դեպքերում անհրաժեշտ  գործողությունների,արտակարգ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման ,ֆիզիկական  և հոգեբանական հատուկ պատրաստականության ,անվտանգության վարժությունների վերաբերյալ:
● Վերոհիշյալ թեմաների ուսուցանումը  իրականացվում է՝ օգտագործելով զանազան մեթոդական ցուցումներ և  պայմաններ ,այդ թվում նաև հմտությունների զարգացման մարտավարություններ,թիմային և անհատական գործնական վարժություններ և դերախաղեր:


Ամբիոնում  դասավանդվող  առարկաներն  են՝

1.Ֆիզիկական  կուլտուրա ,ֆիզիկական պատրաստականություն և հատուկ ֆիզիկական պատրաստականություն,
2.Կրակային պատրաստականություն,
3.Անվտանգություն և  առաջին բուժօգնություն,
4.Հատուկ տակտիկական պատրաստականություն: