Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի գործունեության նպատակը  ոստիկանական միջին մասնագիտական  կրթական ծրագրի իրականացման ապահովումն է:  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջում կազմակերպվող ու իրականացվող միջին մասնագիտական կրթության չափորոշիչներն ամրագրված են ՀՀ ԿԳՆ 27.12.2010թ.  թիվ 1740-Ն հրամանում, որի համաձայն ոստիկանական միջին մասնագիտական  կրթության ծրագիրը յուրացրած շրջանավարտներին տրվում է  «Ոստիկանական գործ»  մասնագիտությամբ «Ոստիկան-սպա » որակավորում:

Քոլեջում միջին մասնագիտական  ծրագիրը յուրացրած և «Ոստիկան-սպա» որակավորում ունեցող շրջանավարտները  նշանակվում են ոստիկանության համապատասխան ծառայություններում՝ տեսուչի պաշտոնին / բացառությամբ ճանապարհային ոստիկանության տեսուչի/: