Դիմորդ 2019

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գնումների խմբի գործունեության ոլորտին վերաբերող տեղեկատվություն

 

24.11.2009թ.-ին թիվ 3003-Ա հրամանով ոստիկանության կրթահամալիրում ստեղծվել է գնումների ապահովման և մատակարարման բաժանմունք՝ թվով 8 հաստիքներով:

22.07.2011թ-ին 2871-Ա հրամանով գնումների ապահովման և մատակարարման բաժանմունքում տեղի է ունեցել կրճատումներ և հաստիքներից 4-ը կրճատվել են:

27.06.2013թ-ին 2123-Ա հրամանով կազմ-հաստիքային փոփոխության հետևանքով դարձել է գնումների խումբ 3 հաստիքով՝ որից 1-ը տեխնիկական սպասարկող:

08.09.2014թ-ին  126-ԱԳ հրամանով կրճատվել է ևս 2 հաստիք և գնումների խմբում մնացել է 1 ավագ տեսուչի /համալրված/ հաստիքը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գնումների խմբի գործունեության ոլորտը բացառապես գնում կատարելն է, որը պայմանավորված է ողջ գնման գոծընթացներն իրակացնելով: Գնումների գործընթացը սկիզբ է առնում  հաստատված գնումների պլանի  հրապարաակմամբ և կրթահամալիրի պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված հայտ-պահանջի հիման վրա:

Գնումների գործընթացը կազմակերպվում է  գործող 16.12.2016թ-ին փոփոխության ենթարկված  Գնումների մասին ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման պահանջներին համապատասխան:

26.03.2015թ-ին գնումների համակարգողի որակավորման դասընթացներում «Որակավորված մասնագետի» հավաստագիր է ստացել գնումների խմբի ավագ տեսուչը, ինչպես նաև մասնակցել է գնումների համակարգողների շարունակական  մասնագիտական վերապատրաստման դասընթացներին 12.06.2018թ-ին ստացել է թիվ 08/146 հավաստագիրը:

Գնումների խումբը հաշվետու է կրթահամալիրի պետին և կիսամյակը մեկ անգամ ներկայացվում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: