Դիմորդ 2017

Քրեական իրավունքի  և քրեաբանության  ամբիոն

 

Ամբիոնի խնդիրներն են՝

•Սովորողների մոտ քրեաիրավական ոլորտի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների  ձևավորումը,
•Ուսումնական գործընթացը անհրաժեշտ գիտամեթոդական մակարդակով կազմակերպելը և անցկացնելը,
•Ապագա մասնագետների հնարավորինս արդյունավետ գործունեության  ապահովման  նպատակով որոնողաստեղծագործական հիմունքների ակտիվ ներդրումը,
•Ամբիոնի մասնագիտական  ուղղվածության հիմնարար մեթոդական և կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպումը և իրականացումը,
•Ուսումնական գործընթացը նորագույն հետազոտությունների  արդյունքներով հարստացնելը, ինչպես նաև սովորողներին գիտական հետազոտությունների  իրականացման կարգին ծանոթացնելը և նրանց ներգրավելը գիտահետազոտական գործնական աշխատանքներին,
•Պրոֆեսորադասախոսական կազմի գիտական որակավորման բարձրացումը,
•Գիտելիքների ստացման  համակարգչային հնարավորությունների կիրառման հիման վրա ապագա շրջանավարտների մասնագիտական  հնարավորությունների  ընդլայնումը:                            

Ամբիոնում  դասավանդվող  առարկաները՝

1.ՀՀ քրեական իրավունք,
2.Միջազգային քրեական իրավունք,
3.Համեմատական քրեական իրավունք,
4.Հանցագործությունների որակման գիտական հիմունքներ,
5.Քրեաիրավական նորմերի մրցակցությունը,
6.Քրեականացման և ապաքրեականացման հիմնախնդիրները,
7.Մարդկանց թրաֆիքինգը(շահագործումը) և դրա կանխարգելումը,
8.Կրիմինալոգիա,
9.Քրեաբանություն և հանցագործությունների պրոֆիլակտիկա,
10.Վիկտիմոլոգիա,
11.Ռեցիդիվային և պրոֆեսիոնալ հանցավորության դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում,
12.ՀՀ քրեակատարողական իրավունք,
13.Ազատազրկման կատարման միջազգային և ազգային չափորոշիչները,
14.Դատապարտյալների իրավունքներն ըստ միջազգային և ազգային օրենսդրության: