Դիմորդ 2017

Վարչական իրավունքի եւ ոստիկանության վարչական գործունեության ամբիոն

 

Ամբիոնի խնդիրներն են՝

•Սովորողների մոտ վարչաիրավական ոլորտի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորումը,
•Գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների իրականացումը,
•Նոր ընդունված և բարեփոխված օրենսդրական ակտերի և ամբիոնի կողմից հրատարակված գիտական աշխատանքների քննարկումը,
•Ամբիոնի կողմից դասավանդվող առարկաների գծով համապատասխան ձեռնարկների,դասագրքերի,մեթոդական ցուցումների նախապատրաստում և հրատարակումը,
•Սովորողների շրջանում ուսումնադաստիարակչական միջոցառումների իրականացումը,
•Սովորողների շրջանում գիտական միջոցառումների կազմակերպում և իրականացումը:                                                            

 Ամբիոնում  դասավանդվող առարկաները՝

1. Հայաստանի Հանրապետության վարչական իրավունք,
2. Վարչական իրավունք,
3. Վարչական պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությունում,
4. Հայաստանի Հանրապետության վարչական վարույթը և վարչական դատավարությունը,
5. Վարչական վարույթ և դատավարություն,
6. Ոստիկանության վարչական գործունեություն,
7. Ոստիկանության ստորաբաժանումների կառավարում,
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսական իրավունք,
9. Ֆինանսական իրավունք,
10. Համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպում,
11. Ոստիկանության գործունեության ժողովրդավարական հիմքերը,
12. Ոստիկանության կառավարումն արտակարգ իրավիճակներում,
13. Ճանապարհային ոստիկանության մասնագիտական պատրաստականություն: