Դիմորդ 2017















    Սույն թվականի մարտի 5-ին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ  ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը: 15/1 հարաբերակցությամբ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց 2-րդ կուրսի 1-ին դասակի սովորող, ոստիկանության սերժանտ Ալեքսանդր Կոչուբաևը:

   Մարտի 11-ին տեղի ունեցավ նորընտիր խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվեցին  խորհրդի տեղակալ Շ.Ղազարյանը, քարտուղար Ք.Պետրոսյանը, ինչպես նաև կազմավորվեցին ուսումնական, ծառայողական, կազմակերպչական և արտաքին կապերի սերտացման ժամանակավոր հանձնաժողովները և ընտրվեցին վերջիններիս նախագահները ՝ Վ.Նիկողոսյանը, Գ.Պետրոսյանը, Ս.Սարգսյանը: