Քոլեջի քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ

Ստուգման արդյունքների և անցկացման կարգի խախտման բողոքարկումը`

1) բողոքարկումը կարող է լինել`
ա) ստուգման անցկացման կարգի խախտման մասին,
բ) ստուգման արդյունքի հետ անհամաձայնության մասին (բացառությամբ հոգեբանական թեստավորման արդյունքների).
2) բողոք-դիմումը շարադրվում է գրավոր.
3) ստուգման անցկացման կարգի խախտման վերաբերյալ դիմորդը կարող է բողոքել ստուգման օրը (ստուգման պահին կամ ավարտից հետո` մինչև ստուգման սենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու քարտուղարին.
4) բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա պատասխանատու քարտուղարը կատարում է, ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար նշումը և վերադարձնում դիմորդին:
5) պատասխանատու քարտուղարը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին և հանձնում հանձնաժողովի նախագահին.
6) հանձնաժողովի նախագահը, ստանալով պատասխանատու քարտուղարի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը` համապատասխան արձանագրության հետ ներկայացնում է բողոքարկման հանձնաժողով.
7) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.
8) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.
9) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու լրացուցիչ ստուգմանը.
10) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`
ա) դիմորդի կողմից իր մեղքով ստուգման հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,
բ) դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.
11) ստուգման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն իրավուքն ունի ստուգման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում.
12) արդյունքի հետ անհամաձայնության վերաբերյալ բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, որտեղ հանձնել է ստուգումը: Հանձնաժողովի նախագահը ստացված բողոք-դիմումները բողոքարկման հանձնաժողովին է հանձնում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում.
13) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է որոշում ընդունվել ստուգման արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա ստուգումների բողոքարկման արդյունքները հրապարակում է տվյալ փուլի վերջին ստուգման ավարտից հետո եռօրյա ժամկետում: