Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

Իրավագիտության   ֆակուլտետ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը գործում է 1990թ.-ից: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը (վճարովի և անվճար հիմունքներով) երկաստիճան  կրթական համակարգով  (բակալավրիատ և մագիստրատուրա)  իրականացնում է ուսանողների ուսուցանումը  իրավագիտություն մասնագիտությամբ ՝ շնորհելով  իրավագիտության  բակալավրի և համապատասխան  իրավագիտության մագիստրոսի աստիճան:



Ֆակուլտետի պետ

ոստիկանության փոխգնդապետ,
իրավաբանական գիտությունների թեկնածու,դոցենտ
Մուրադյան Մանուկ

 

 

 


 


ՈԶ հրամանատարական ֆակուլտետ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  ակադեմիաի ՈԶ հրամանատարական ֆակուլտետը ստեղծվել է 1993թ. –ին և իր մեջ ներառում է  Ընդհանուր և ՈԶ տակտիկական պատրաստականության  ամբիոնը: ՀՀ ոստիկանության ակադեմիայի ՈԶ հրամանատարական ֆակուլտետում մասնագիտական ծրագիրը յուրացրած  շրջանավարտներին տրվում է«Համազորային հրամանատարի» մասնագիտությամբ  որակավորում,  և  նրանք նշանակվում են ոստիկանության զորքերի զորամասերում համապատասխան պաշտոնների:

 

 

 

Ֆակուլտետի պետ,
Ոստիկանության փոխգնդապետ՝
ԹադևոսյաՆ Գագիկ

 

 





Հեռակա ուսուցման ֆակուլտետ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետը ստեղծվել է 1990թ.-ին: Այն ուսուցանում է ակադեմիա ընդունված ոստիկանության համակարգի  ծառայողներին իրավագիտություն մասնագիտացմամբ և ավարտելուց շնորհում  իրավագիտության բակալավրի աստիճան:

 

 

 

 

 

 

 Ֆակուլտետի պետ,
Ոստիկանության գնդապետ՝
Մարգարյան Դավիթ