Դիմորդ 2018

 ՔՈԼԵՋ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջում իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ միջին մասնագիտական կրթություն: Ուսման տևողությունը 2 տարի է:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի կառուցվածքային միավորը ոստիկանական  միջին մասնագիտական կրթության ֆակուլտետն է, որն իր մեջ ներառում է 4 ամբիոններ:

Քոլեջ կարող են ընդունվել պարտադիր զինվորական ծառայություն անցած, միջնակարգ կրթություն ունեցող, 30 տարին չլրացած անձինք, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող 35 տարին չլրացած ծառայողները:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով: Դիմորդներն անցնում են թեստային եղանակով մասնագիտական պիտանելիության համապատասխան համալիր ստուգում և ֆիզիկական պատրաստականության ստուգում:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի շրջանավարտներին շնորհվում է «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորում:

Ուսումն ավարտելուն պես, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի շրջանավարտները, ստանում են  «Ոստիկանության լեյտենանտ» կոչում և նշանակվում ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում: